Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ում հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկել է վարձկանների մասին հաղորդում

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ում հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկել է վարձկանների մասին հաղորդում
03.10.2020 | 13:22

ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը: Խոսքը վերաբերում է ծայրաստիճան վտանգավոր տվյալներին, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից, Լիբիայից Ադրբեջան է տեղափոխել 3,000-4,000 զինվորական վարձկանների՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ու Հայաստանի դեմ զինված հարձակումներում օգտագործելու նպատակով: Այս տվյալներն ավելի ու ավելի են հաստատվում: Երեկ ևս մեկ հաղորդում էլ ուղարկել ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ու միջազգային մյուս կառույցներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը:
Այս տվյալները հաստատել են մի շարք պետություններ, շարունակում են հաստատվել միջազգային լրատվամիջոցների հրապարակումներով:


The Guardian-ի, օրինակ, սեպտեմբերի 30-ին հրապարակել է Ադրբեջան տեղափոխված վարձկանների ընտանիքների հետ հարցազրույցներ ու դրանով ևս մեկ անգամ հավաստել, որ նրանք պատերազմում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Սա կբերի հումանիտար աղետի Հայաստանից ու Արցախից բացի, նաև ողջ տարածաշրջանի համար՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ նաև դաժանություններով ու ավերածություններով, ռազմական ու մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններով:
Զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ արձանագրվող թիրախային հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ, ագրեսիվ ատելությունն ու բռնության կոչերը էթնիկ հայերի նկատմամբ ստեղծում են բոլոր նախադրյալներն առավել ծանր հետևանքների համար:


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019-ի սեպտեմբերի 26-ի 42/9 հատուկ բանաձևով խիստ դատապարտել է վարձկանների օգտագործումը հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով, դա համարել ինքնին հանցագործություն, սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:
Անհրաժեշտ են միջազգային կառույցների կոնկրետ արդյունք տվող, պատերազմը կանխող գնահատականներ ու քայլեր՝ իրենց կարգավիճակների առավելագույն հնարավորություններով: Սպանվում են մարդիկ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, ոչնչացվում են բնակավայրեր:


Միջազգային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների ոլորտի կառույցները պարտավոր են անել այն, ինչի համար ստեղծված են: Այս օրերին է ամրապնդվում այդ կառույցների հեղինակություն ու երաշխավորվում մարդու իրավունքները:
Պասիվությունը կամ իրական քայլերի բացակայությունը միայն նպաստում է պատերազմի շարունակությանը և խաթարում այն նպատակները, որոնց համար ստեղծված են այդ կառույցները:

Դիտվել է՝ 2857

Մեկնաբանություններ